19:06   25-05-2021
Թբիլիսիի Ազատության հրապարակում կայացել է Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառման գլխավոր փորձը
Թողնել մեկնաբանություն

Վրաստանը պատրաստվում է նշել Անկախության օրը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա տոնակատարությունը շքեղ չի լինի:

Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառումների գլխավոր՝  նորակոչիկների երդման արարողության փորձը: Ներկայացվել են վրացական «Դիդգորի» ռազմական զրահամեքենայի տարբեր մոդիֆիկացիաներ, ինչպես նաև պաշտպանության ուժերի սպառազինության զրահամեքենաներ և հրետանային մասեր:

Ազատության հրապարակում գլխավոր փորձը ավարտվել է պաշտպանության ուժերին պատկանող նորացված Սու-25 կործանիչների թռիչքով:

Ինչպես նշում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, վաղվա բոլոր տոնակատարությունները հեռարձակվելու են ուղիղ հեռարձակմամբ:

 

Loading...