17:25   26-05-2021
Իրանական կողմը համաձայնեցրել Է միջուկային գործարքի շուրջը դիրքորոշումները
Թողնել մեկնաբանություն

Իրանական կողմը համաձայնեցրել Է միջուկային գործարքի շուրջը դիրքորոշումները համաձայնագրի մասնակից երկրների հետ: Մայիսի 26-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարեւոր եւ հիմնական հարցերի շուրջը համաձայնեցրել ենք դիրքորոշումները «5+1» (երկրների) Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, ԱՄՆ եւ Գերմանիա - ծանոթ. խմբ.) հետ»,- ասել Է նա: Քաղաքական գործչի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը պետք Է լինի առաջինն, ով կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը»:

Հենց որ մենք տեսնենք, որ նրանք դա անում են (կատարում են միջուկային գործարքի շուրջն իրենց պարտավորությունները), ապա ինքներս կվերադառնանք պարտավորությունների կատարմանը»,- ասել Է Ռոուհանին: Միջուկային գործարքի շուրջը բանակցություններն ընթանում են ապրիլի սկզբից անմիջակա ձեւաչափով Վիեննայում:

Փորձագետները երեք աշխատանքային խմբերի կազմով մշակում են ապագա համաձայնությունների տեքստը՝ սկզբնական տեսքով Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) կատարումը վերսկսելու նպատակով. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացում (եւ ԱՄՆ-ի ապագա վերադարձ գործարք), եւ Իրանի կողմից միջուկային պարտավորությոնների կատարում: ԳՀՀՊ-ի մասնակից պետությունների ներկայացուցիչներն առանձին կոնսուլտացիաներ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ, որն այդ համաձայնագրից դուրս Է եկել 2018 թվականին, բայց այժմ մտադիր Է վերադառնալ դրան: Ամերիկացի հանձնակատարների եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ ուղղակի բանացություններ առայժմ չեն եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...