17:45   26-05-2021
Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքի իրավիճակի հանգուցալուծման համար. դեսպան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս տարվա ընթացքում ակնկալում է սպառողական վարկերի որոշակի նվազում, սակայն հիփոթեքային վարկերի աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ԱԺ-ում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին:

ԿԲ-ն հունվար-փետրվարին Հայաստանի բոլոր առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկել է իրենց ռազմավարական պլաններն ընթացիկ տարվա համար: Համակարգից ստացած հիմնական ազդակներն այն են եղել, որ համակարգն այս տարվա ընթացքում փորձելու է լինել պահպանողական՝ մասնավորապես սպառողական վարկերի մասով:

«Անցյալ տարի բնակչության եկամուտների 8 տոկոս անկում ենք ունեցել: Ուստի, իրենք որոշել են, որ խստացնելու են տրամադրվող վարկերի որոշ պայմաններ, ինչպես նաև կարող են տոկոսադրույքի որոշակի վերանայում իրականացնել, ինչը կազդի սպառողական վարկերի նկատմամբ պահանջարկի վրա: Իմ գնահատականների համաձայն՝ մենք այս տարվա ընթացքում կունենանք սպառողական վարկերի որոշակի նվազում, բայց կունենանք հիփոթեքային վարկերի աճ»,-ասաց Գալստյանը:

Loading...