16:12   27-05-2021
Կառավարությունը 377 միլիոն դրամի վերաբաշխում իրականացրեց վարկերը սուբսիդավորելու համար
Թողնել մեկնաբանություն

Կառավարության որոշմամբ կապահովվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում կանխատեսվել է, որ շահառուների թիվը լինելու է 684, սակայն ներկայիս դրությամբ շահառուների թիվը զգալիորեն աճել է, ինչպես նաև աջակցության ծավալը նույնպես զգալիորեն գերազանցում է սպասվածը, ուստի միջոցառման շարունակականությունը ապահովելու նպատակով կիրականացվի միջեռամսյակային վերաբաշխում 377 մլն դրամի չափով:

Loading...