18:21   28-05-2021
Բիզնես առանց բիզնես պլանի. արդյո՞ք պետք է գնալ նման ռիսկի. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն


Ըստ Գևորգ Պողոսյանի, Google-ը, Facebook-ը, որոնք առաջատարներից են շուկայում, առաջնորդվել են հենց այդ մեխանիզմով: Նման ընկերությունները բազմաթիվ են, ինչն էլ վկայում է՝ կարելի է նշաձողեր սահմանել, հասնել դրանց առանց թղթին փոխանցված հստակ պլանի: Սամվել Գևորգյանը առանձնացնում է այն միտքը, որ նախ պետք է ունենալ փիլիսոփայություն և ռազմավարություն: Կարծիքները տարբեր են, և Նարեկ Ալեքսանյանն էլ այն մտքի վրա է կանգ առնում, որ ամեն դեպքում, բիզնես պլանը միշտ կա, այլ հարց է, գործարարը դա բարձրաձայնում է, թե ոչ: Հասարակությունում կա ձևավորված կարծրատիպ, որ գաղափարը բարձրաձայնման ենթակա չէ: Գևորգյանը նշում է՝ այդ գաղափարը միլիոնավորների գլխում կա, պարզապես շահում է նա, ով որոշում է դիմել գործողության: Պետք է փնտրել հաճախորդի խնդիրը, գտնել դրա ամենակրեատիվ լուծումը, և սկսել գործը:

Loading...