17:59   30-05-2021
Իրանը պատրաստ է աջակցել Սիրիայի մարտունակության բարձրացմանը
Թողնել մեկնաբանություն

Իրանի զինված ուժերի շտաբի ղեկավար գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաքերին շնորհավորել է Բաշար Ասդին Սիրիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, գրում է Тasnim news-ը։

Հավաստիացնելով, որ Իրանի եւ Սիրիայի զինված ուժերի միջեւ ռազմավարական եւ բարեկամական համագործակցությունը կշարունակվի եւ կընդլայնվի, Իրանի գերագույն հրամանատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Սիրիայի մարտունակության ամրապնդման, ինչպես նաեւ ԻՊ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի արդյունքում վերականգնման եւ առաջացած խնդիրների լուծման գործընթացում։

Գեներալ-մայոր Բաքերին նաեւ ընդգծել է, որ ընտրություններում Ասադի հաղթանակը ցուցադրում է սիրիացի ժողովրդի վճռականությունն իրենց երկիրը «թշնամական դավադրություններից» պաշտպանելու հարցում, ձգտումն աջակցելու հակազդմանն ու շարունակելու պայքարն ահանեկչության եւ «կեղծ ու գայլերի կանոններով գործող սիոնիստական ռեժիմի» դեմ։

Գրում է՝ News.am-ը:

Loading...