14:00   31-05-2021
Ինչպես յոթ վայրկյանում գրավել սպառողին. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Կա թեզ, ըստ որի սպառողն ապրանքի փաթեթավորումը ուսումնասիրում է մոտ 7 վայրկյան: Մարքեթինգում փաթեթավորումը կարևորագույն գործիքներից մեկն է: Լավագույն ապրանքն անգամ կարող է մնալ վաճառասեղանին վատ փաթեթավորման հետևանքով: Հատկապես թանկարժեք ապրանքը չպետք է ունենա էժանագին փաթեթավորում. այն պիտի լինի պատշաճ և չպետք է էականորեն ազդի ապրանքի ինքնարժեքի վրա: Շուկայում վերջին տենդենցները ցույց են տալիս՝ ուշադրության են արժանանում հատկապես բնականին ավելի մոտ փաթեթավորումները, ի տարբերություն բարդ և անսովոր լուծումների:


«Էստի համեցեք» հաղորդմանը, փաթեթավորման գաղտնիքներից է խոսել «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերութան փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...