16:13   31-05-2021
Սաակաշվիլիի կուսակցությունը որոշել է վերադառնալ աշխատանքի խորհրդարանում
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը, որի հիմնադիրն է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, կվերադառնա աշխատանքի խորհրդարանում 7-ամսյա բոյկոտից հետո։ Այդ մասին կիրակի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Նիկա Մելիան քաղաքական խորհրդի նիստից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ վրացական ընդդիմությունը մտադիր է պայքարել «Վրացական երազանքի» դեմ ամենուր՝ խորհրդարանի նիստերի դահլիճում, հանձնաժողովների դահլիճներում, Աջարիայի Գերագույն խորհրդի դահլիճներում, հրապարակներում, փողոցներում, գյուղերում, շրջաններում, լեռներում եւ հարթավայրերում։ Բիձինա Իվանիշվիլին՝ իշխող կուսակցության հիմնադիրը, ամենուր դիմադրության կհանդիպի, խոստացել է Մելիան։

Գրում է՝ News.am-ը:

Loading...