13:36   01-06-2021
Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են. ՀՀ նախագահի ուղերձը
Թողնել մեկնաբանություն

Վրաստանը հունիսի 1-ից բացում Է ցամաքային սահմանները, այժմ երկիր կարելի Է մուտք գործել հարեւան երկներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից:

Ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո Վրաստանի իշխանություններն օտարեկրացիներին թույլ են տվել երկիր ժամանել ցամաքային ուղիներով: Բայց ինչպե՞ս են գործերը հսկիչ անցակետի «այն կողմում»:

Sputnik Գրուզիան պարզել Է, թե ինչ կարգավորումներ են գործում հարեւան երկրների ցամաքային սահմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստան ժամանել կարող են COVID-19-ի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները (բացառություն – վերջին երկու շաբաթում Հնդկաստանում եղած մարդիկ): Վրաստանի սահմանը հատել կարող են նաեւ մի շարք երկրների քաղաքացիներ: Վրաստան ժամանող բոլոր օտարերկրացի հյուրերին խորհուրդ Է տրվում իրենց հետ ունենալ բժշկական ապահովագրություն: Հայաստանն իր սահմանները, այդ թվում նաեւ ցամաքային սահմաններն օտարերկրացիների համար բացել Է 2021 թվականի հունվարին: Հայաստանի տարածք մուտք գործելիս անհրաժեշտ Է ներկայացնել բացասական պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, որն արվել Է մինչեւ ժամանումը 72 ժամից ոչ ուշ:

Loading...