Ընթացիկ ամիսը Հայաստանի համար կարող է բեկումնային լինել ոչ միայն ԱԺ արտահերթ ընտրությունների այլ նախևառաջ աշխարհաքաղաքական իմաստով: Բայդեն-Էրդողան առաջիկա հանդիպումը ըստ էության հստակեցում է մտցնելու և Արցախի և առհասարակ Հայաստանի ապագայի հարցում: Նոր աշխարհակարգը, որի մասին անընդմեջ խոսվում է, կարծես թե միս ու արյուն է ստանում:
Այս ամենից օգտվելու համար չպետք է մոռանալ կոմպլեմենտար քաղաքականության մասին, որը մենք վարում էինք 90-ականներին:
«Մոդուս Վիվենդի» հաղորդման հեղինակ Արա Պապյանը խոսել է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի և Բայդեն-Էրդողան առաջիկա հանդիպման հիմնական նպատակների մասին: