17:25   11-06-2021
Բիզնեսում մրցակիցը քո հայելին է. նայիր և հետ կանգնիր կրկնվող ձախողումներից. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Հայկական բիզնեսմիջավայրում շատ հարցեր ընկալվում են այլ կերպ: Եթե խոսքը գնում է մրցակցությանը, ապա այն, շատ հաճախ ընկալվում է որպես մեծ խոչընդոտ սեփական գործունեության համար: Սամվել Գևորգյանը, սեփական օրինակները բերելով, նշում է՝ մեր երկրում գործարարների մի մասը առաջնորդվում են ոչ ազնիվ մրցակցային քայլերով, ինչը վերնայման կարիք ունի: Սակայն մրցակցությունը հնարավարություն է, նշում է Գևորգ Պողոսյանը, առաջ գնալու և զարգանալու լավ տարբերակ: Բիզնեսում պետք է և արդյունավետ է ունենալ մրցակիցներ: Իսկ նույն դաշտում մրցակցից պաշտպանությունը ոչ թե պետք է լինի հարվածելով, այլ սեփական արտադրանքը ավելի կատարելագործելով: Նարեկ Ալեքսանյանի խոսքով գործարարները միմյանց համար ուղի հարթող են, բռունցք ցույց տալը ոչ միշտ ճիշտ գործելաոճ է:

Loading...