17:11   15-06-2021
Ալիեւն ու Էրդողանը ժամանել են գրավյալ հայկական Շուշի քաղաք
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել են գրավյալ հայկական Շուշի քաղաք: Նախագահներին ուղեկցում են նրանց կանայք:

Էրդողանն այսօր առավոտյան ժամանել է Ադրբեջան: Գրավյալ Շուշիում առանձին ​​հանդիպում, փաստաթղթերի ստորագրում տեղի կունենա, որոնցից մեկը կրում է «Լեռնային Ղարաբաղի վերականգնումը» սադրիչ անվանումը, ինչպես նաեւ` համատեղ մամուլի ասուլիս:

Գրում է News.am -ը:

Loading...