19:42   15-06-2021
Էրդողանը փաստեց՝ Անկարան հակահայկական քայլերում որպես ՆԱՏՕ-ի անդամ քարտ-բլանշ չունի.«Մոդուս Վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Էրդողանը հայտարարեց, որ չնայած Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, այդուհանդերձ արժանացավ ԱՄՆ-ի բարեհաճությանը։ Սա նշանակում է, որ անկախ այն հանգամանքից, թե Հայաստանը որ դաշինքի մեջ է, Վաշինգտոնը Թուրքիային իր հակահայկական քայլերում չի սատարում։ Բայդենը նաև հասկացնել տվեց՝ ՆԱՏՕ-ի դեմ արված հետագա քայլերի համար Թուրքիան կարող է թանկ գին վճարել։ Նրան անգամ կարող են դուրս վռնդել ալյանսից։ Հայաստանը պետք է օգտվի աշխարհաքաղաքական այս լուրջ փոփոխություններից: Առավել ևս երբ հին անվտանգության համակարգը այլևս չի գործում. ռուսներն արդեն գնացել են, ռուսները չկա՛ն: Կա գոյութենական սպառնալիք: Ռուսաստանը փորձելու է Սյունիքում սպասվող միջանցքը պինդ պահել ФСБ-ի միջոցով, որը ռուսների համար դեպի թուրքական աշխարհ տանող «բանալին» է: Թուրք-ռուսական տանդեմը խեղճացնելու, ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասում կրկնակի զսպման քաղաքականություն վարելը առավել քան իրական է: 

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը խոսել է արտահերթ ընտրությունների և Էրդողան-Բայդեն հանդիպման մասին:

Loading...