11:39   16-06-2021
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները ԱՄԷ-ի հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կարծում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ պետք է ավելի ուժեղացնել ակտիվ առևտրային հարաբերությունները:

 Այս մասին Քերոբյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Արաբական Միացյալ Էմիրությունները ՀՀ-ի համար մշտապես եղել է ակտիվ առևտրային գործընկերներից: Մեր նպատակներից է այդ համագործակցությունը հնարավորինս ակտիվացնել: ԱՄԷ ներդրողները բավականին մեծ հետաքրքրություն ունեն հայկական շուկայի նկատմամբ, թե՛ գյուղատնտեսության, թե՛ անշարժ գույքի ոլորտում»,- նշեց Քերոբյանը և հավելեց, որ շուտով իրենք կհայտնեն խոշոր մի ծրագրի մասին, որտեղ ներգրավված են ներդրողներ ԱՄԷ-ից: Ծրագիրն իրականացվելու է անշարժ գույքի ոլորտում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ավելի ուժեղացնել առևտրային հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:


Տեղեկացնում է Armenpress.am -ը:


Loading...