14:49   19-06-2021
Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների անհրաժեշտություն չկա
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը հայտարարել է, որ երկրում COVID-19-ի դեմ բնակչության պարտադիր պատվաստման անհրաժեշտություն չկա:

«Եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, նման սկզբունքն անպայման կներդրվի: Փառք Աստծո, այդպիսի անհրաժեշտություն չկա», – ասել է Լուկաշենկան Մանկական քաղաքային 2-րդ կլինիկական հիվանդանոց այցի ժամանակ: «Հաջորդ տարի մենք կստեղծենք մեր սեփական պատվաստանյութը, որն արդեն փորձարկվել է», – ասել է Լուկաշենկոն:

Բելառուսում 2020 թվականի հոկտեմբերի 1-ից սկսվեց կամավորների պատվաստումը ռուսական «Sputnik V» պատվաստանյութով: Բելառուսը Ռուսաստանից հետո դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես գրանցեց այս պատվաստանյութը:

Բելառուսում ստեղծվել է Sputnik V-ի համատեղ արտադրություն, որն այժմ օգտագործվում է բնակչությանը պատվաստելու համար: Բելառուս է առաքվել նաև Vero Cell պատվաստանյութի մի քանի խմբաքանակ Չինաստանի Sinopharm դեղագործական կորպորացիայից:

Loading...