14:50   19-06-2021
Կրեմլում հնարավոր են համարել Պուտինի ու Բորիս Ջոնսոնի հանդիպումը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպման հնարավորությունը, պայմանով, որ բրիտանական իշխանությունները դրսևորեն «քաղաքական կամք»:

«Ոչ, նման հանդիպում չի պատրաստվում, բայց դա հնարավոր է: Հնարավոր է, եթե Լոնդոնում գերակշռի քաղաքական կամքը` վերականգնելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք կոտրվել Լոնդոնի «նախաձեռնությամբ»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խոսել էր Ջոնսոնի ու Պուտինի հանդիպման հնարավորության մասին՝ հունիսի 16-ին կայացած ամերիկա-ռուսական գագաթնաժողովից հետո:

Ուրբաթ օրը Sky News-ին տված հարցազրույցում Ուոլեսը նշել է, որ Բրիտանիայի կառավարության ղեկավարը պատրաստ է քննարկել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցը, եթե Մոսկվան փոխի իր վարքագիծը:

Loading...