14:53   19-06-2021
ՄԲ պաշտպանության նախարար. Ջոնսոն-Պուտին գագաթաժողովը հնարավոր է, եթե Ռուսաստանը դադարեցնի «կործանարար գործունեությունը»
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ  գագաթաժողովը հնարավոր է, եթե Ռուսաստանը դադարեցնի «կործանարար գործունեությունը», հաղորդում է Sky News-ը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը ցանկանում է ՄԲ-ի հետ հարաբերությունների լավացում, Ուոլեսը հայտարարել է. «Ես դրա հույս ունեմ: Սակայն մենք կդատենք նրանց նրանց գործողություններով»:

Նա նաեւ նշել է,որ անգլոռուսական հարաբերությունները ցածր մակարդակում են Սոլսբերիում թունավորման հետ կապված միջադեպից եւ Ղրիմի անեքսիայից հետո:  

Գրում է News.am -ը:

Loading...