15:24   19-06-2021
Եվրոպայի ռազմավարական անվտանգությանը ԱՄՆ-ի աջակցությունը կարագացնի ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգի աշխատանքները. Մակրոն
Թողնել մեկնաբանություն

Եվրոպայի ռազմավարական անվտանգությանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցությունը հնարավորություն կտա արագացնելու ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգի աշխատանքներն ու ամրապնդելու Եվրոպայի ռազմավարական ինքնուրույնությունը: Այս մասին Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումից առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Մակրոնն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահը ողջունել է եվրոպացիների՝ անվտանգության սեփական մեխանիզմի զարգացումն ու խոստացել  աջակցել նախաձեռնությանը:

«Մենք կարող ենք ավարտին հասցնել ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգի աշխատանքները, քանի որ նոր գործընկեր ունենք, որն ակտիվ մասնակցություն է ունենում մեր քննարկումներին, ինչպես նաև հավատում է համագործակցությանն ու բազմակողմանիությանը»,- նշել է Էմանուել Մակրոնը՝ գնահատելով Ջո Բայդենի վարչակազմի հետ աշխատանքի հեռանկարները:

Loading...