10:05   23-06-2021
Աշխարհի 4 երկրում սուր սով է սկսվել․ ՄԱԿ
Թողնել մեկնաբանություն

Եթովպիայում, Մադագասկարում, Հարավային Սուդանում և Եմենում սուր սով է սկսվել, ինչը վկայում է աշխարհում այդ խնդրի մասշտաբների մեծացման մասին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում։

Վերոնշյալ երկրներում սովի է մատնված 584 հազար մարդ։ Եվս 41 մլն բնակիչ 43 պետություններում (համեմատած 2019 թվականին 27 միլիոնի հետ) սովի եզրին է։

Նման իրավիճակի պատճառներն են տեղային հակամարտությունները, կլիմայի փոփոխությունները, ինչպես նաև տնտեսական այնպիսի գործընթացները, ինչպիսիք են ճգնաժամը, արժույթի արժեզրկումը, սննդամթերքի գների կտրուկ աճը։

Որպես օրինակ՝ ՄԱԿ-ում հիշատակել են Լիբանանը, Նիգերիան, Սուդանը, Վենեսուելան և Զիմբաբվեն, որտեղ գնաճը խիստ վատացրել է բնակչության դրությունը։

Կազմակերպությունում հիշեցրել են, որ Պարենի համաշխարհային ծրագիրն այս տարի իրականացնում է աջակցության իր ամենախոշոր օպերացիան, որն ընդգրկում է 139 մլն մարդու, ինչի հետ կապված՝ ծրագիրը ֆինանսավորման սուր կարիք ունի։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...