10:55   23-06-2021
Ուկրաինայի խորհրդարանի ՀՀ-ի հետ բարեկամական խմբի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթելու առթիվ
Թողնել մեկնաբանություն

Գերագույն Ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, իշխող ուժի՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ներկայացուցիչ Արտյոմ Դմիտրուկը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «AnalitikaUA»-ն տեղեկացնում է, որ պատգամավորի կարծիքով կան բազմաթիվ պահեր, երբ Կիևն ու Երևանը կարող են միմյանց օգնել:

«Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդներն անխոս բարեկամներ են: Նրանք ունեն ընդհանուր պատմություն, ընդհանուր հաջողություններ, ընդհանուր կորուստներ: Այդ իսկ պատճառով մենք պետք է առաջ շարժվենք միասին»,-ասել է Արտյոմ Դմիտրուկը:

Loading...