12:02   23-06-2021
ԱՄՆ ինքնաթիռները 1943 թվականից հետո առաջին անգամ մարտական թռիչք են կատարել օտարերկրյա ավիակրից
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ ռազմական ինքնաթիռները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ օդ են բարձրացել օտարերկրյա ավիակրից: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:

F-35B կործանիչները թռել են բրիտանական Queen Elizabeth ավիակրից: Նրանք հարձակվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերի վրա Մերձավոր Արևելքում: Գործողության մեջ ներգրավված էին նաև բրիտանական ինքնաթիռները:

Հեռուստաալիքը մեջբերում է տվյալներ, որոնց համաձայն՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները վերջին անգամ օտարերկրյա ավիակրից օդ են բարձրացել 1943 թվականին, դարձյալ՝ բրիտանական նավի վրայից:

Loading...