12:02   23-06-2021
Եվրոպան ու ԱՄՆ-ը դարձել են պանդեմիայի ընթացքում հարստության աճի առաջատարներ
Թողնել մեկնաբանություն

Հարստության աճով ԱՄՆ-ն ու Եվրոպան համավարակային 2020 թվականին առաջ են անցել աշխարհի մնացած բոլոր տարածաշրջաններից։ Հյուսիսային Ամերիկային բաժին է ընկնում 12․4 տրիլիոն դոլար, իսկ եվրոպական երկրներին՝ 9․2 տրիլոն դոլար։ Այս մասին ասվում է Credit Suisse հետազոտական ինստիտուտի Global Wealth Report 2021 ամենամյա հետազոտության մեջ։

ԱՄՆ-ին ու Եվրոպային հաջորդում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները (+$4,2 տրիլիոն) և Չինաստանը (+$4,7 տրիլիոն)։ Հնդկաստանում հարստությունը նվազել է 594 մլրդ դոլարով, իսկ Լատինական Ամերիկայում՝ 1․2 տրիլիոն դոլարով։

Ընդհանուր առմամբ համաշխարհային պարտքն աճել է 7․5 տոկոսով։ Պարտքն առավել շատ աճել է Չինաստանում ու Եվրոպայում, նվազել՝ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։

Բարեկեցության մակարդակի տարբերությունը մեծացել է։ Դոլարային միլիոնատերների թիվն ավելացել է 5․2 միլիոնով՝ հասնելով 56․1 միլիոնի։

Անցած տարի համաշխարհային ընդհանուր կարողությունն աճել է 28,7 տրիլիոն դոլարով՝ հասնելով 418,3 տրիլիոն դոլարի։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...