12:03   23-06-2021
ԱՄՆ իշխանությունը 8 մլրդ դոլար կհատկացնի պանդեմիայից հետո օդանավակայանների վերականգնմանը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը 8 մլրդ դոլար կհատկացնի պանդեմիայից հետո օդանավակայանների վերականգնմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վարչության մամուլի հաղորդագրությանը:

«Դրամաշնորհները թույլ են տալիս պահպանել աշխատատեղերն ու օգնել ավիացիոն ոլորտին վերականգնվել, այն դեպքում, երբ ավելի մեծ թվով ամերիկացիներ են պատվաստվում կորոնավիրուսի դեմ եւ կրկին սկսում ճանապարհորդել»,-ասել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բութեջաջը:

Հատկացված միջոցները կուղղվեն աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը եւ շինարարությունում նախագծերի իրականացմանը:

Գրում է News.am -ը:


Loading...