17:42   01-07-2021
Եթե վաղը Թուրքիան քանդվի, անգամ Կարսը ի զորու չենք լինելու ազատագրել «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Ենթադրենք, մի գեղեցիկ օր Թուրքիան պարզապես փլուզվեց ու մաս-մաս եղավ, արդյո՞ք այդ պահին ի զորու ենք լինելու մեր ներկայիս տնտեսությամբ և ռազմական ներուժով ազատագրել առնվազն պատմական Կարսը: Հունաստանը մտավ Թուրքիայի տարածք, և ազատագրեց Միջերկրական ծովի ափերը, անգամ հավակնություններ ուներ Ստամբուլի նկատմամբ, բայց  թուրքական վերականգնված բանակը շուտով ջախջախեց հակառակորդին:

Ակնհայտ է, եթե առաջվա նման ուղղորդվենք միայն սեփական շահով, մենք պատմական պահին անգամ Արաքսի աջ ափը չենք կարողանալու յուրացնել:

Այսօր երիտասարդությանը պետք է հեռու պահել ֆոբիաներից և ամեն տեսակ տարվածությունից, իսկ օրհասական պահին միայն հզոր տնտեսություն կամ անգամ բանակ ունենալը բավարար չէ՛. պետք է ունենալ թե՛ մեկը, թե՛ մյուսը:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովի համոզմամբ, հայկական կողմը ոչինչ չանելով գրգռում է թշնամու ախորժակը:

Loading...