13:30   07-07-2021
Վերաբացվել է Արոնյանի և Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը
Թողնել մեկնաբանություն

Երեք տարվա դադարից հետո վերաբացվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի շախմատի հավաքականի անդամ oլիմպիադաների բազմակի հաղթող Գաբրիել Սարգսյանը: Վերջինս փաստեց, որ այսուհետև գրոսմայստերական դպրոցը կգործի «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Դպրոցում աշակերտների հետ կաշխատեն Արման Փաշիկյանը, Աշոտ Նադանյանը և Աշխեն Սանոյանը:

«Փոփոխությունն այն է, որ առաջ դպրոցը պետական էր, իսկ հիմա ոչ: Մենք շարունակելու ենք մնալ շախմատիստների կողքին անկախ ամեն ինչից, որ եղավ նախորդ տարիներին»,-ասաց Սարգսյանը:

Ուսումնական կենտրոնում սովորելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև այն պատանի շախմատիստներն ու շախմատիստուհիները, ովքեր կցանկանան ստանալ շախմատային գիտելիքներ, խորացնել դրանք: 

Loading...