16:32   07-07-2021
Թուրքական սարդոստայն. Էրդողանի ցանցանման կառույցները «կուլ» են տալու թյուրքալեզու աշխարհը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ինժեներների և ճարտարապետների միություն կոչվող կառույցը վերջերս դիմել է Ալիևին՝ հորդորելով, որպեսզի Շուշին հռչակվի նաև համայն Թուրքիայի մշակութային մայրաքաղաք:

Թուրքական կազմակերպությունները սփռված են ամբողջ աշխարհով: Կան նաև նախաձեռնություններ, որոնք սովորաբար ուղղորդվում են հենց Թուրքիայից: Եվրոպայում այսօր արդեն գործում են մի շարք կասկածելի երիտասարդական կազմակերպություններ, որոնք թեպետ այսօր պասիվ են, բայց վաղը Էրդողանի հրամանով կարող են ակտիվանալ: Սարդոստայն հիշեցնող այդ կառույցները զբաղված են մի շարք խնդիրներով: Մինչև անգամ Թուրքիան օտար երկրներում հնագիտական աշխատանքեր է ֆինասավորում, սեփական հետքը հայտնաբերելու հույսով:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը իր հեղինակային հաղորդմանն անդրադարձել է թուրքական կազմակերպությունների քողարկված գործունեությանը:

Loading...