14:30   08-07-2021
Ե՞րբ ընտրել կարճ իմպլանտատներ. «Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Ատամների իմպլանտացիան՝ ժամանակակից ատամնաբուժության և պրոթեզավորման ոլորտում ամենաարդիական, պահանջված և դեռ չգերազանցված ուղղությունն է: Դա ատամի արմատին փոխարինող, ոսկրային հյուսվածքի մեջ տիտանե ձողի արմատավորման տեխնոլոգիա է: Իմպլանտատի արմատավորումը բացակայող ատամի փոխարեն առանց հարակից առողջ ատամների հղկման այս մեթոդի հիմնական առավելություններից մեկն է: Ատամների ամբողջ խմբի կորստի ժամանակ իմպլանտացիան ապահովում
է
 առավել ամուր ֆիքսում, ծամողական ֆունկցիայի պատշաճ բաշխում, ատամների բնական արտաքին տեսք և գրեթե անսահման օգտագործման ժամկետ: Թեմայի շուրջ առավել մանրամասն զրուցել ենք «ՆԱՐԵԿ» ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն, վիրաբույժ-ստոմատոլոգ, «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ ղեկավար Հովհաննես Գևորգյանի հետ:

Loading...