18:25   08-07-2021
«Սպայի գործը պրեստիժնի դարձրեք. մեդալից բացի պաշտոնական ճաշերին կանչեք». «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Զինվորի պրոֆեսիոնալիզմը կապ չունի բանակի հավաքագրման մոդելի հետ: Ծառայությունը լինի պայմանագրային, թե պարտադիր, զինվորը պետք է լինի պատրաստված: Նա չպետք է լինի միայն հրաման կատարող, այլև պետք է զգա իր հրամանատարին: Այսօր շարքային զինվորի կողքին պակասում է պրոֆեսիոնալ սպան: Սպայի կոչումն ու ծառայությունը մեր օրերում ժամանակակից չէ: Դա կարելի է հասկանալ ռազմական ակադեմիա ընդունվողների թվից ու մոտիվացիայից: 

Ընդամենը երկու ամսում սակայն զինվորական այդ կոչումը կարելի է ժամանակակից դարձնել: Պետական մեդալներից բացի, պարզապես պետք է նրանց հաճախ նաև պետական ընթրիքների հրավիրել, որին ներկա կլինի օրինակ ինչ-որ երկրի ղեկավար:

ՈՄԱ-ի մարտիկ Արմեն Աթալյանը և ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը խոսել են բանակի հավաքագրման մոդելի, սպայական կոչումի և բանակային այլ խնդիրների մասին:

Loading...