20:24   15-07-2021
Թշնամին ոչ միայն չի ուզում խաղաղություն, այլև ուզում է իմ բնակարանի հյուրասրահն ու ննջասենյակը.«Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Խաղաղությունը, ինչպես երկու անձերի կամ առևտրական ձեռնարկությունների միջև, հնարավոր է միայն մի պարագայում՝ եթե դրան ձգտում են երկու կողմերն էլ: Միթե՞ թուրքի ուզածն այսօր խաղաղության է նման: Ալիևին լսելով հասկանում ես՝ նա ոչ միայն խաղաղություն չի ուզում, այլև ուզում է ձեր 3 սենյականոց բնակարանի հյուրասրահը ննջասենյակով հանդերձ: 

Դիվանագիտական հնարքներով թուրքերին կանգնեցնելն անհնար է: Այս ամենի դեմն առնելու միայն մի աշխատող միջոց կա՝ միլիտարիզացիան: Թուրքը պետք է մեզնից վախենա, ինչն ամենևին էլ չի նշանակում, որ վաղը գրավելու ենք Բաքուն կամ հետ վերդարձնենք Մուշն ու Վանը: Պետք է թշնամու մոտ սպանել մեզ հետ գլուխ դնելու ցանկությունը:

ՈՄԱ-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանն ու ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը զրուցում են ազգ-բանակ կոնցեպտի, և անվտանգության այլ խնդիրներից:

Loading...