14:00   19-07-2021
Շրջվի՛ր հետ. վերցրու՛ ծամոնը. ինչպես են մարքեթինգային հիպնոսով ստիպում ավելին ծախսել. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Մենք այսօր անհրաժեշտից ավելին ենք սպառում և հաճախ գնում ենք այն, ինչն առօրյայում չենք օգտագործելու: Արդյունքում աշխատում ենք ավելի շատ, բայց ավելացած գումարը չի տնտեսվում: Ինքնաբուխ և ոչ անհրաժեշտ գնումների գլխավոր «մեղավորը»,  բացի սպառողից, նաև մարքեթինգային տեխնոլոգիաներն են: Անգամ ապրանքների հատուկ դասավորվածությունը կարող է ազդել գնորդի ենթագիտակցության վրա: Վաճառասրահում թանկարժեք ապրանքի  կողքին առկա մաստակը կամ աքսեսուարը, 30-40 տոկոսով կարող է ավելացնել տվյալ օրվա ծախսը: Հաճախ տեխնոլոգիաների միջոցով մեզ հուշում են ազատվել հին իրերից, համոզելով, թե դրանք արդեն անպիտան են ու ոչ  մոդայիկ: Նուրբ խաղի միջոցով ստիպում են գնորդին հավատալ՝ նոր իրը ձեռք բերելով դու կդառնաս ավելի ապահով և երջանիկ: Արդյունքում  այսօր սպառողը մեծ հաշվով ոչ թե ապրանքն է գնում, այլ դրա հետ կապված զգացողությունը:

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը խոսել է արհեստական թրենդների, ասոցիացիաների խաղի և մարքեթինգային այլ տեխնոլոգիաների մասին:

Loading...