15:10   26-07-2021
Գառնի-Գեղարդ-խորոված.... զբոսաշրջիկի ճանապարհն անցնում է նաև հայկական խոհանոցի միջով. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում սննդի փառատոնի հիմքը դրվել է դեռևս 2009 թվականին, երբ առաջին անգամ տեղի ունեցավ տոլմայի փառատոնը:  Շուտով մարզային քաղաքներում անցկացվեցին նաև խորովածի փառատոններ, որոնք աննախադեպ մասնակցություն ունեցան:  Մինչ այդ շատ օտարերկրացիներ և անգամ տեղացիներ, տեղյակ չէին մեր որոշ քաղաքների տեղի և գոյության մասին: Այս տարի խորովածի 12-րդ փառատոնը տեղի է ունենալու Ախթալայում, Օգոստոսի 22-ին: Այսօր, փառատոնից շաբաթներ առաջ, հյուրանոցներում գրեթե բոլոր տեղերը զբաղեցվում են:

Գաստրոնոմիական տուրիզմը, սակայն, պետական հոգածության ներքո չի գտնվում, հայկական խոհանոցն ընդհանրապես իբրև մշակութային արժեք պետական աջակցությունից դուրս է:=

«Էստի համեցեք» հաղորդման հյուր՝ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ հիմադիր անդամ Գրիշա Անտինյանը խոսել է գաստրոնոմիական տուրիզմի և դրա հանդեպ պետական ուշադրության բացակայության մասին:

Loading...