12:40   27-07-2021
Աֆղանական բանակը թալիբներից ազատել է Բալխ նահանգի շրջանը
Թողնել մեկնաբանություն

 Աֆղանստանի կառավարական ուժերը «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Բալխ նահանգի Կալդար շրջանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Թալիբների մոտ 20 ահաբեկիչ ոչնչացվել է, տասնյակից ավելի վիրավոր կա, բացի այդ, նրանք լքել են այդ Կալդար շրջանը»,- ասված է երկրի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

Աֆղանստանում կառավարական ուժերի դիմակայություն է ընթանում «Թալիբան» խմբավորման զինյալների հետ, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում և հարձակում են ծավալել խոշոր քաղաքների վրա:

Loading...