15:05   27-07-2021
Ինչ հանգամանքներում է Արցախում զինծառայողը մահացու վիրավորում ստացել. մանրամասնում է քննչական կոմիտեն
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Արցախում զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործից: «Արմենպրես»-ը ներկայացնում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:


Loading...