20:17   27-07-2021
Իշխանությու՞ն եք ուզում դառնալ. կշտացրե՛ք հայոց ոգին, սնե՛ք նրա արժանապատվությունը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ամենամեծ վնասը, որ հասցվել է ժողովրդին հավատը կոտրելն է: Ջարդվել է նաև հաղթողի հոգեբանությունը: Դրա պատճառը այն է որ, 30 տարիների ընթացքում դիվանագիտությունը չի եղել ազգային: Չի գծվել հայ մարդու հայ մնալու, արժանապատիվ ապրելու տեսլականը: Փորը կշտացնելը և մարմինն անվտանգ պահելը չի կարող լինել մեր ապագան, այլապես նման ապագան կարելի է «ֆրանսիաներում» գտնել: Հայի ապագան իր հայրենիքում հայ մնալու մեջ է: Եթե իշխանությունը չունի ազգային արժանապատվությունը վերագտնելու, նոր սերնդին ազգային ինքնաճանաչման բերելու և կորսված հայրենիքը վերականգնելու տեսլական, ուրեմն այն հայ ազգի իշխանությունը չէ:

«Կշտացրեք հայոց ոգին, սնեք նրա արժանապատվությունը և նոր կդառնաք հայոց իշխանություն»:

«Կարին խմբի» ղեկավար Գագիկ Գինոսյանը խոսել է ազգային տեսլականի նշանակության  մասին:

Loading...