18:00   28-07-2021
Առանց գլխաշոր կանայք, զբոսնող քրիստոնյաներ, մզկիթ հայհոյող մարդիկ. Դերսիմը կարծես Թուրքիայում չլինի. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ցանկացած կետում փոքրամասնություն լինելն այդքան էլ լավ բան չէ, չնայած Դերսիմը բացառություն է: Այն եզակի վայրերից է, որտեղ վզից կախված խաչով շրջելը վտանգավոր չէ: Հայերի թիվն այստեղ մեծ է, իսկ յուրաքանչյուր քայլափոխի կտեսնես դերսիմցու, ով հպարտանում է իր հայկական ծագմամբ: Դերսիմը ժամանակին հարկ չի վճարել և հեռու է մնացել թուրքական բանակի ապստամբություններից: Այստեղի կանայք մինչև հիմա գլխաշոր չեն կրում: 

Պատճառը նրանում է, որ Դերսիմում ի սկզբանե բնակվել են ալևիներ և զազաներ, որոնք թուրքերին ոչ միայն չեն վստահել, այլև ատում էին նրանց: Մինչև հիմա տեղացիներից շատերը հայհոյում են թուրքական մզկիթները:

1915 թվականի կոտորածների ժամանակ շատ դերսիմցիներ պաշտպանեցին տեղի հայությանը, ինչը  սակայն մի քանի տարի անց դաժանորեն  պատժվեց թուրքական իշխանությունների կողմից:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդման  շրջանակում սկսել է թողարկումների նոր շարք նվիրված Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններին. այս անգամ այն նվիրված է Դերսիմին:

Loading...