16:48   02-08-2021
Զգալ ապրանքն ու հաճախորդին. Ո՞վ է «buyer»-ը. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Ո՞վ է «buyer»-ը(այսուհետ՝ «Բայեր»). Դա այն մարդն է, ով գնում է խանութում ներկայացված ապրանքը: Գնումների համար պատասխանատուն, որպես այդպիսին մասնագիտություն չէ, սակայն մի շարք ունակությունների համադրում է պահանջում: «Բայերի»-ի գործը լի է խնդիրներով. հաճախ նրա հաշվարկները կարող են սխալ դուրս գալ և գնված ապրանքը կարող է դուր չգալ հաճախորդին: «Բայեր»-ը պարտավոր է զգալ ապրանքը և հաճախորդին, հասկանալ թե ուր են տանում թրենդները: Քանի որ «բայերի»-ի գործառույթը կապված է մեծ ֆինանսների հետ, հետևապես նա կրում  է լուրջ պատասխանատվություն: Այս ամենից բացի նա պարտավոր է լուծել լոգիստիկ խնդիրները, որպեսզի իր գնած ապրանքը ժամանակին հասնի խանութ և բոլորից շուտ ներկայացվի տաղավարում:

«Էստի համեցեք» հաղորդմանը հյուրընկալել է «Սպորտլանդիա» խանութ-սրահի բայեր ապրանքագետ Աննա Հարությունյանը:

Loading...