14:56   04-08-2021
Թուրքիան մերժել է հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու Իսրայելի առաջարկը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան մերժել է երկրում բռնկված անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու Իսրայելի առաջարկը: Այս մասին տեղեկացնում է Ahval գործակալությունը:

Թուրքիայի արտգործնախարարությունից Իսրայելին հայտնել են, որ վերահսկում են իրավիճակը և այս պահին օգնության կարիք չունեն:

Թեպետ Թուրքիան մերժել է Իսրայելի աջակցությունը, Իսպանիայի ու Խորվաթիայի հրշեջ օդանավերը ներգրավվել են հրդեհաշիջման աշխատանքներին: Եվրոպական այս երկրները միացել են ռուսական, իրանական, ուկրաինական ու ադրբեջանական թիմերին:

Հանգստյան օրերին Թուրքիան օգնություն էր խնդրել Եվրամիությունից աննախադեպ հրդեհների դեմ պայքարում:

Աղետի զոհ է դարձել 8 մարդ, կան հարյուրավոր տուժածներ: Ընդհանուր առմամբ, երկրի 30 նահանգում արձանագրված կրակի 137 օջախները մարվել են, սակայն դեռևս 9 օջախի դեմ պայքար է գնում, ինչը ահ ու սարսափ, ինչպես նաև խուճապ է առաջացրել բնակչության շրջանում:

Loading...