18:29   04-08-2021
Ու՞մ ձեռքում է լուցկին.Ինչու են այրվում Էրդողանին ձայն չտված շրջանները. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Էգեյան ծովից մինչև Միջերկրական ծով. Թուրքիայի տուրիստական մի հատված օրեր շարունակ կրակի մեջ է: Չնայած Թուրքիայի տեխնիկապես հզոր լինելու առասպելներին, այնտեղ այսօր անգամ չկան անգամ կրակը հանգցնող հրշեջ օդանավեր: 

Փորձ է արվում մեղքը բարդել «Կրակի զավակներ»  անվանակոչվող ալևիական կազմակերպության վրա, որը քիչ  հայտնի է և չէր կարող ունենալ նման մոտիվացիա: Պատահարի առաջին իսկ օրերին շոշափվեց նաև քրդերի անունը, սակայն հասկանալի է առանց պետության միջամտության նման բան Թուրքիայում դժվար թե տեղի ունենար:

Իրականում վառվող տարածքների աշխարհագրությունը տեսնելով հասկանալի է դառնում՝ սրանք այն շրջաններն են, որտեղ Էրդողանը ձայն չի ստացել: Էրդողանի ժամկետը լրանում է, իսկ նրա՝ նորից վերընտրվելը օրենսդրությամբ անհնարին է:

«Կիսալուսնի մայրամուտը» հաղորդաշարի հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը այս անգամ խոսել է Թուրքիայում այրվող անտառների հնարավոր պատճառների մասին:

Loading...