19:52   05-08-2021
Մենք «հոմոսովետիկուս ենք». մեր միակ պատասխանատուն պետությունն է. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Մենք հայերս «հոմոսովետիկուս» ենք՝ սովետական գաղափարական մնացորդի կրող: Մեր մեջ դեռ նստած է այն միտքը, ըստ որի ամեն ինչի միակ պատասխանատուն և մեղավորը դա պետությունն է: Ա՞ղբ է կուտակվել. «պետությու՛նը» պետք է մաքրի: Նկուղում առնետներն են վխտում, կամ ռազմապաստարաններն այլ նպատակո՞վ են շահագործվում. «պետությու՛նն» է մեղավոր: Սակայն, երբ գալիս է պետության պահանաջելու հերթը, դրա դեմ ըմբոստանալու հազար ու մի պատճառ է առաջանում: Բոլոր ժամանակներում, պետության ուսերին բեռը գցելով, աշխատել ենք, նրան ոչ մի բանով չենթարկվել:

Այդպիսի խոչընդոտի է բախվում նաև ազգ-բանակ գաղափարը: Իզուր չէ, որ հրեաները Շվեյցարիայից վերցված մոդելը տեղայնացրել են՝ հարմարեցնելով իրենց:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և «ՈՄԱ»-ի մարտիկ Արմեն Աթալյանը մտորել են համակարգի դեմ ըմբոստության և ազգ-բանակ գաղափարի տարբեր մոդելների իրագործման մասին:

Loading...