13:54   06-08-2021
Համաճարակաբանը նախազգուշացրել Է COVID-19-ից հետո ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկի մասին
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսային վարակը կարող Է հանգեցնել թոքերի անշրջելի փոփոխությունների, ինֆարկտի եւ ինսուլտի, որոնցից հետո մարդը կարող Է հաշմանդամ դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Անտոտինա Պլոսկիրեւան:

«Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով կարող են անշրջելի փոփոխություններ առաջանալ թոքերում (ֆիբրոզ), զարգանալ ինֆարկտներ եւ ինսուլտներ, որոնք կարող են հաշմանդամության հանգեցնել հիվանդներին»,-ասել Է Պլոսկիրեւան:

Նա նշել Է, որ կորոնավիրուսային ինֆեկցիա տարած առանձին հիվանդների մոտ, անկախ այն բանից, թե հոսպիտալացվել են նրանք, թե ոչ, երկար ժամանակ պահպանվում են տարբեր կլինիկական դրսեւորումներ, այդ թվում՝ ասթենիկ սինդրոմ եւ շնչուղիների հիվանդությունների հետ կապված ախտանշաններ, առաջին հերթին՝ հազ: Հիվանդների մեծամասնության մոտ այդ փոփոխուոթյունները կրում են շրջելի բնույթ, ճշտել Է Պլոսկիրեւան:

Loading...