18:35   10-08-2021
«Armenian Hero Project». Ազգ-Բանակի լավագույն օրինակ. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Անցյալ տարի, արցախյան պատերազմի օրերին, ԱՄՆ-ում ծնված և մեծացած Մարիաննա Ազիզյանը  եկավ Հայաստան, բանակին նյութական  աջակցություն ցույց տալու նպատակով: Եկել էր մեկ ամսով, իսկ երբ վերջացավ հանգանակված գումարը, հասկացավ, որ կարիք կա շարունակելու: Շուտով իրեն միացան հայաստանաբնակ տղաները, որոնք նաև հետո մասնակցեցին պատերազմին: 

Առաջին օգնությունը՝ Արծիվ 30 մահապարտների գունդ են ուղարկել: Հեռադիտակներ, զրահաբաճկոններ և այլն: Ստեղծել են մինչև անգամ վրանների սեփական արտադրություն՝ շատերին ապահովելով նաև աշխատանքով: 

«Մոդուս վիվենդի»  հաղորդման հյուրերն են՝ «Armenian Hero  Project»-ի ներկայացուցիչներ՝ Մարիաննա Ազիզյանը, Զոհրակ Թաթարյանը, և Գևորգ Առաքելյանը:

Loading...