18:16   11-08-2021
Վախեցած ինքնություն. Համշենահայեր. Լռեցված պատմության ծակող աղմուկը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Համշենցիների նախնիները Կոտայքի և Աշտարակի շրջանից են: Պոնտական կայսրի հովանավորությամբ նրանց հատկացվեց ավերված բերդ, որը համշենահայերը վերաշինեցին և անվանակոչեցին իշխանի անունով: Հարյուրամյակներ անց, Պոնտյան և Բյուզանդական կայսրությունները փլուզվեցին՝ ընկնելով Օսմանյան տիրապետության տակ: Օսմանները բռնաճնշումների միջոցով փորձեցին համշենահայերին իսլամադավան դարձնել: Եղան մեծ կոտորածներ, շատերը դիմադրեցին: Կային մարդիկ ովքեր առերես ընդունեցին իսլամը, սակայն գաղտնի կերպով շարունակեցին մնալ քրիստոնյա: Համշենահայերի մի մասը հասցրեց անտառներով փախնել արևելք: Արևելքում ապրող համշենահայերը երկար ժամանակ քրիստոնեություն էին դավանում, սակայն թուրքական սուրը շուտով նաև այդտեղ հասավ: 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը այս անգամ խոսել է համշենահայության մասին:

Loading...