18:57   12-08-2021
Ինչու՞ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի փոխարեն ընտրեց ազգային բանակը. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Ռուսական զորքերն արդեն Տավուշում են: Այս փաստի վրա ուրախացողները մոռանում են , որ խաղաղապահ ուժերը ղեկավարվում են իրենց, այլ ոչ թե «պաշտպանյալի» շահերով: Պատմությամբ ապացուցված է՝ խաղաղապահների առկայությունը քնեցնում է մարդկանց ինքնապաշտպանական բնազդը և նրանց դարձնում ագրեսիայի զոհ: Այդպես է նաև մեզ մոտ, դեռ 102-րդ ռազմաբազայի ժամանակներից: Մենք չզարգացրեցինք հայկական ռազմարդյունաբերությունը: Դրա փոխարեն ռուսական բազա ուղարկված հին զենքեր ձեռք բերեցինք: Թուրքական բանակի դեմ 20.000-անոց զորք պահելու կարիք այլևս չունեցանք, բայց առիթից օգտվելով ինքներս չզբաղվեցինք մեր ինքնապաշտպանությամբ: Այդ առումով Ֆիննական բանակն ամենաօրինակելին պետք է լինի մեզ համար: Նրա սահմաններին այսօր կարող էր կանգնած լինել ՆԱՏՕ-ի բանակը, կամ դրա հրթիռային համակարգերը, մինչդեռ Ֆինլանդիան գնաց սեփական բանակ ունենալու ճանապարհով:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և «ՈՄԱ»-ի մարտիկ Արմեն Աթալյանը այս անգամ վերլուծել են Ֆինլանդիայի բանակի կառավարման մոդելը:

Loading...