10:44   19-08-2021
Վարչապետի մոտ քննարկվել է Հայաստանի թվային օրակարգի ռազմավարության իրականացման ընթացքը
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 18-ին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թվայնացման փորձագիտական խմբի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացրել է խորհրդի գործունեության 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքը.  քննարկվել են շուրջ 25 ծրագրային և ռազմավարական փաստաթղթերՇարունակական աշխատանք է  տարվում թվային նույնականացմանպաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համակարգերիէլեկտրոնային լիցենզիաներիանհատական և հրապարակային ծանուցումներիէլեկտրոնային արդարադատության միասնական համակարգերի ներդրման և թվային օրակարգի մի շարք այլ ուղղություններովՎերանայվել և բարելավվել են 101 ծառայության բիզնես գործընթացներըմի շարք պետական մարմիններում փորձնական գործարկվել է քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման hամակարգըՍուրեն Քրմոյանի խոսքով՝ Covid-19-ով պայմանավորված՝ էականորեն աճել է էլեկտրոնային ծառայությունների կիրառման մակարդակը: 

Ըստ աղբյուրի՝ թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակումքննարկվել են առաջիկա անելիքներըԱրծարծվել են պետական ծառայությունների մատուցման միասնական քաղաքականության իրականացմանըբիզնես գործընթացների պարզեցմանըէլեկտրոնային համակարգերի և հարթակների փոխգործելիության ապահովմանըթվայնացման մակարդակի շոշափելիությանըհանրային իրազեկման կարևորությանը վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վարչապետըկարևորելով կատարված աշխատանքըմիաժամանակ ընդգծել է՝ անհրաժեշտ է վերլուծել թվային օրակարգի իրականացման դինամիկանգնահատել միջանկյալ արդյունքները և դրա հիման վրա նախանշել ոլորտի զարգացման ուղղությամբ հետագա անելիքները: «Պետք է հստակ ցուցիչներով գնահատենքթե թվայնացման օրակարգի իրականացման գործընթացում ուր ենք հասելթվայնացման ինչ մակարդակ ունենք և որ ուղղությամբ շարունակենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ներկայացնել վիճակագրական վերլուծությունորը թույլ կտա գնահատել գործող թվային ծառայությունների արդյունավետությունը:

Loading...