12:53   23-08-2021
ՌԴ-ում մեկնարկում է «Բանակ-2021» ռազմարդյունաբերական միջազգային ֆորումը
Թողնել մեկնաբանություն

Մերձմոսկովյան շրջանի Կուբինկա քաղաքի «Պատրիոտ» այգում այսօր՝ օգոստոսի 23-ին, բացվում է «Բանակ-2021» ռազմարդյունաբերական միջազգային ֆորումը, հաղորդում է Известия պարբերականը: Այնտեղ կներկայացվի ռուսաստանյան և արտերկրյա 1400 ձեռնարկությունների շուրջ 28 հազար ցուցանմուշ: Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կցուցադրի տեխնիկայի սերիական արտադրության ավելի քան 300 մոդել:

Օգոստոսի 23 -ին տեղի կունենա «Բանակ-2021»-ի և Միջազգային բանակային խաղերի պաշտոնական բացումը: Ի դեպ, բացման արարողությանը մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:
Օգոստոսի 24-25-ը ֆորում կկարողանան այցելել մասնագետները, իսկ օգոստոսի 26-28-ը՝ բոլոր ցանկացողները:

Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի՝ ֆորումին մտադիր են գալ պատվիրակություններ 97 երկրներից, որոնցից 34 -ը կգլխավորեն ռազմական գերատեսչությունների ղեկավարները:

Ֆորումի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև նախատեսում է կնքել ավելի քան 45 պետական պայմանագիր՝ ընդհանուր մոտ 500 միլիարդ ռուբլու չափով: Դրանց թվում են «Ուրան-14» ռոբոտատեխնիկական համակարգերի, ծանր հրանետային համակարգերի, T-90M տանկերի մատակարարման պայմանագրեր, հետախուզական նավերի և ականակիրների կառուցման պայմանագրեր:

Ֆորումում կցուցադրվեն Ка-52, Ми-28Н, Ми-35М հարվածային ուղղաթիռներ, Ми-8АМТШ-ВА տրանսպորտային և մարտական ուղղաթիռի արկտիկական տարբերակը, Су-35С, Су-30СМ, МиГ-31БМ կործանիչներ, Су-34 ռմբակոծիչներ, Су-25СМ3 գրոհիչներ, Ту-160, Ту-95МС ռազմավարական հրթիռակիրներ, Ил-76МД-90А նոր ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռը, А-50У արդիականացված հեռահար ռադիոտեղորոշիչ պարեկային և ուղղորդող ինքնաթիռը:

Գրում է  Shantnews -ը:

Loading...