19:03   24-08-2021
Արդյո՞ք կորցրեցինք Արցախի 75 տոկոսը. Դե Ֆակտո այո, բայց Դե յուրե` ո՛չ և ո՛չ. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Օգոստոսի 23-ին լրացավ անկախության հռչակագրի ընդունման 31 ամյակը: Անկախության հռչակագիրը իբրև սահմանադրության նախատիպ  մնում է թերագնահատված:  Հատկապես մոռացված է  «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Ազգային խորհուրդների համատեղ որոշումը: Որևէ փաստաթղթի իրավական ուժը անտեսելուց առաջ հիշել է պետք Ալիևի քայլերը: Ինչու՞ է Ադրբեջանի նախագահը ձգտում ժամ առաջ խաղաղության պայմանագիր կնքել: Նա հասկանում է, որ դե ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը հաճախ կարող է չհամընկնել դե յուրե ամրագրվածի հետ. հենց դա էլ իր խոսքի մեջ ակնարկեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը անդրադարձել է անկախության հռչակագրին և խոսել իրավական դաշտում խնդիրները լուծելու հնարավորության մասին:

Loading...