14:20   25-08-2021
Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Թողնել մեկնաբանություն

3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա (Թբիլիսիից 150 կիլոմետր հեռավորության վրա) գտնվող Սամեբա գյուղում, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 09:31 -ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա:

Նախորդ՝ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել Սամեբա գյուղի մոտակայքում օգոստոսի 17 -ին:
Օգոստոսի 16 -ի գիշերը Սամեբա գյուղը ցնցել էր 3-5․1 մագնիտուդով երկրաշարժերի շարքը։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում ամենահզոր երկրաշարժը ՝ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել 1991 թվականին:

Loading...