«ISMA» բազային գիտահետազոտական լաբորատորիան արդեն 21 տարի է, ինչ զբաղվում է լեզուների դասավանդմամբ, դրանց համակարգմամբ և թարգմանչական նոր կոնցեպտների մշակմամբ: Հայերենում առկա մոտ 200 000 բառից «ISMA»-ի թարգմանչական համակարգում՝ translator.am-ում մուտքագրված է 160.000-ը: Համակարգը մշակվել է մի խումբ կամավորների կողմից: Համշեներենից մինչև եզդիերեն, զազաերեն, քրդերեն, զուգահեռ թարգմանություն 14 լեզուներով: Այն հնարավորություն է տալիս հայախոս սփյուռքահայերին սովորել հայերեն և իր գործառույթներով խիստ տարբերվում է թարգմանչական մյուս օնլայն գործիքներից:
«Մոդուս վիվենդի» հաղորդման հյուրերն են՝ «ISMA» բազային գիտահետազոտական լաբորատորիայի կամավորներ՝ Արմիկ Կիրակոսյանը և Կարինե Մանուկյանը: