20:10   01-09-2021
Դրական ազդակ Էրդողանի՞ց. Թուրքական «իշմարի» հայկական վերծանումը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Վերջերս մեր երկրի առաջին դեմքը հայտարարեց  Թուրքիայից  եկող իբրև դրական ազդակների մասին: Դժվար է ասել, թե Էրդողանի ո՞ր քայլը կամ խոսքերն է հնարավոր բնորոշել իբրև դրական ազդակ: Այս ամենի մասին խոսելուց առաջ չպետք է մոռանալ, որ Թուրքիան մինչ օրս Արևմտյան Հայաստանի տարածքում հայերին հող չի վաճառում: Իրականում Թուրքիան այսօր մե՛ր «դրական ազդակներին» է սպասում. Արցախից հետո դա Կարսի և Մոսկվայի պայմանագրի ճանաչումն է և Ցեղասպանությունից հրաժարումը:

Հայաստանը «կործանվում» է առանց հայ-թուրքական սահմանի բացման: Անկարայում կարծում են, որ եթե թուրքերը «բարեգութ» չգտնվեն և սահմանը չբացեն մեզ ոչ-ոք ապրանք չի վաճառի և մենք կկործանվենք: Թուրքիան ոչ մի կերպ չի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ այստեղ վաղուց արդեն կարողանում են աշխատել առանց Թուրքիայի: 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ներկայացրել է Էրդողանի «ազդակաների» տողատակերը:

Loading...