11:12   06-09-2021
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման արարողությանը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 4-ին ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ մանրամասնելով, որ լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը:

Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

Loading...